Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել և մեկ խաղ բաց կթողնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարողանա մասնակցել Պրիմերայի 8-րդ տուրի «Լևանտե»-ի դեմ խաղին: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի կարող հույսեր կապել խորվաթ կիսապաշտպանի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ ֆուտբոլիստը ստացել է ձախ ոտքի վնասվածք։ Հավելենք, որ «Ռեալ» – «Լեւանտե» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին։




Լրահոս