ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համագումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսական հասարակական կազմակերպության 5-րդ համագումարին:

Համագումարում Կարեն Միրզոյանն ընթերցել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես  նշվում է ՌՀՄ ներդրումն Արցախի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցությունը ԼՂՀ-ում կարևոր նախագծերի իրականացմանը և Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածմանը: 

Նույն օրը ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Կրեմլի պետական ​​պալատում մասնակցել է 2014թ. ՌՀՄ-ի կողմից հաստատված «Համաձայնություն»միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:




Լրահոս