Խաղողագործները մտադիր են կրկին փակել Երևան-Երասխ ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ խաղողագործներ քիչ առաջ ահազանգեցին Armlur.am-ի խմբագրություն` նշելով, որ իրենք Այգեստանում գտնվող Պռոշյանի գինու գործարանի մոտ արդեն չորս օր է ` ինչ հերթ են կանգնած, սակայն իրենց խաղողը չի մթերվում: Գյուղացիների խոսքով, գործարանից խոստանում են, որ խաղողը կմթերվի, սակայն գործընթացը դանդաղում է:

Այս պահին խաղողագործների կողքին են նաև մի քանի գյուղապետեր և Արարատի փոխմարզպետերից մեկը: Նրանք  համոզում են խաղողագործներին, որպեսզի վերջինները չփակեն Երևան-Երասխ ավտոճանապարհը, բայց խաղողագործները վճռական են տրամադրված և վստահ են, որ մինչև ավտոնաճանապահ չփակեն` իրենց խնդրին լուծում չեն տա:




Լրահոս