Իսրայելը ռմբակոծել է սիրիական բանակի երկու դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի բանակը գնդակոծել է Գոլանի բարձունքներում սիրիական բանակի երկու դիրքերը` ի պատասխան հրեական պետության սահմանը հատելու դեպքերին: Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունից:

«Այսօր ավելի վաղ տեղի ունեցած հրթիռակոծության ընթացքում Իսրայելի Պաշտպանական բանակը երկու հարված է հասցրել Գոլանի բարձունքներում սիրիական բանակի երկու դիրքերի ուղղությամբ»,- նշել են երկրի բանակի մամլո ծառայությունից:

Պարզաբանվում է, որ «այսօր ավելի վաղ հրթիռները պայթել են Իսրայելի կողմից վերահսկվող ամայի վայրում»` Սիրիայի կողմից ոչ կանխամտածված գնդակոծության արդյունքում:




Լրահոս