Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ռմբակոծության նոր տեսագրություն է հրապարակել:
Հիշեցնենք` 2015 թ սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնային խորհուրդը Վլադիմիր Պուտինի հայցից հետո միաձայն կերպով քվեարկեց արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերն օգտագործելու օգտին:
Անցած օրերին ռուսական Սու-34, Սու-24M ու Սու-25CM ռազմական ինքնթիռները 88 մարտական թռիչք են իրականացրել «Հմեյմիմ» ավիաբազայից ու 86 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: