Վլադիմիր Գասպարյանն ուշագրավ հրամանագիր է ստորագրել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած լուրերով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հրամանագիր է ստորագրել, որով ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։ Ուշագրավ է, որ ոստիկանապետը որոշել է ՕՎԻՐ-ի պետին փոխել սահմանադրական հանրաքվեի նախօրեին։ Նշենք, որ այս անգամ ընտրություններին քաղաքացիները մասնակցելու են ոչ միայն անձնագրերով, այլև նույնականացման քարտերով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս