
Ֆրանսիացի նկարիչ Ժերեմի Լաֆոնն ավելի քան 4 հազ. մաստակից ստեղծել է հսկայական քանդակ, որն ունի բարդ երկրաչափական ձև: Շուրջ 2 մ բարձրություն և 3 մ երկարություն ունեցող քանդակը կերտվել է մի քանի ամսում: Աշխատանքի սկզբնական փուլում նկարիչը “շինանյութը” գնել է սեփական միջոցներով, սակայն շուտով մաստակի խոշոր արտադրողներից մեկը համաձայնվել է հովանավորել նախագիծը: Նկարչի խոսքով՝ ինքը փորձել է քանդակում արտացոլել մարդու հուսախաբ վիճակը: Աշխատանքի ավարտից հետո մաստակներից մի քանիսը ձուլվել են, որից հետո ամբողջ կառուցվածքն աստիճանաբար փլվել է մարդկանց աչքի առաջ: