
Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները: “Օրինաց երկիր” կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երեւանի ավագանու ընտրություններում իր համամասնական ընտրացուցակը:ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երկրորդ տեղում՝ Հովհաննես Շահինյան է, իսկ երրորդում՝ Սոֆյա Արթենյանը: