Սերժ Սարգսյանը մեդալներ փակցրեց գործարարների կոստյումներին, իսկ Կարեն Դեմիրճյանին համառուսաստանյան հանձնաժողովն է պարգևատրելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգեւատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար: Բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից: Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Մոսկվայում համառուսաստանյան հանձնաժողով կա ձեւավորված, որն էլ պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանչման գործում:

Ու հենց այդ հանձնաժողովն էլ Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգեւատրելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը մութ ճանապարհներով հարստացած հայաստանյան մի շարք գործարարների կոստյումներին մեդալներ փակցրեց: Իսկ Կարեն Դեմիրճյանը որեւէ ձեւաչափով չհիշվեց. արդյո՞ք նա ոչինչ չէր արել ցեղասպանության ճանաչման հարցում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս