Ապարանում 5 մարդ թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում մարտի 24-ին՝ ժամը 21.30-ին, հաղորդում է ստացվել, որ “թունավորում շմոլ գազից” ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 5 անձ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, տանը, գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս