Հայ-ադրբեջանական սահմանին կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, մարտի 26-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Դիտարկումը տեղի է ունեցել Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ: 400 մետր հեռավորության վրա վիզուալ շփում է հաստատվել: Ադրբեջանական կողմը, նախկինի պես, հրաժարվել է տեղի հրամանատարների մակարդակով անմիջական հանդիպումից:
Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Ջոնաթան Ֆերրաբին:
Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Փրայորը:
Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկումն սկսվել է ժամը 11:30-ին եւ սեւել մոտ 7 րոպե:




Լրահոս