Արթուր Բաղդասարյանը մեկնել է Լեհաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-28-ը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի, Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի, Լեհաստանի արտգործնախարարի տեղակալի, Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների` խմբի ղեկավար, ծագումով հայ Լուկաշ Աբգարովիչի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակին ու հետագա խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:




Լրահոս