Ոստիկանությունը Թեժ գիծ է գործարկել ավագանու ընտրությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաեւ անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2013 թվականի մարտի 26-ից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է “Թեժ գիծեծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Ի դեպ, այսօրվանից նաեւ կարող եք այցելել www.police .am եւ www.elections .am  համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ`Երեւանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր եւ այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող եք այցելել:
Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչեւ 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:




Լրահոս