Հովիկ Աբրահամյանն ընդունել է չինական TBEA ընկերության գլխավոր տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է էլեկտրաէներգետիկայի արտադրության ոլորտում գործող չինական TBEA ընկերության գլխավոր տնօրեն Լի Բյան Ցույին:
Զրուցակիցները քննարկել են չինական ընկերության կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրի իրականացման քայլերն ու հեռանկարները: Լի Բյան Ցույը նշել է, որ իրենք ուսումնասիրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը և շահագրգիռ են ներդրումային ծրագրի իրականացման գործում, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ՀՀ-ում ներդրումային ծրագիր իրականացնելու TBEA-ի նախաձեռնությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել դրա կյանքի կոչմանը, ինչն իր հերթին կնպաստի հայ-չինական տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են հետագա փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
TBEA-ը համարվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ և բաշխմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Այն արդյունավետ գործունեություն է ծավալում նաև ԱՊՀ երկրներում:




Լրահոս