Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ 15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել եւ իրենք գողին բռնել են: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա Լեւոն Խ.-ն եւ 50-ամյա Օքսեն Մ.-ն ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաեւ, որ այդ նույն անձինք մարտի 25-ին նույն խանութից գողացել են 2 շիշ վիսկի: Լեւոն Խ.-ն եւ Օքսեն Մ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
Սուպերմարկետում բռնել են խմիչքի գողերին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ