«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ Ազգային ժողովին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները մտադիր են արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ: Իսկ օրակարգում, ըստ նույն աղբյուրների, լինելու է մեկ թեմա՝ ՀՀ նախագահի ընտրություններն ու դրանց հաջորդած իրավիճակը, որը քննարկելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ԱԺ-ի անունից միասնական հայտարարություն ընդունել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ՀՀԿ-ում նույնիսկ հայտարարության նախագիծն է արդեն պատրաստվել, որն ուղարկել են ԱԺ խմբակցություններին՝ քննարկելու եւ առաջարկներ ներկայացնելու: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում հաստատեց արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց մտադրության մասին լուրերը: Ըստ քարտուղարի՝ մտահղացումը դեռ պետք է կողմերի հետ քննարկել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ