Գյուղնախարարությունը թանկարժեք կովեր է ձեռք բերել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել  «Լիվեշտոկ» ՍՊԸ-ի եւ «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ: Ըստ այդմ, նշված նախարարությունը ձեռք է բերել 453 հատ խոշոր եղջերավոր կենդանի, կամ այլ կերպ ասած՝ կովեր: Մասնավորապես, 191 հատը շվից ցեղատեսակի կովեր են, որոնց համար նախարարությունը վճարել է  232 մլն 236 հազար դրամ: Մյուս 198 հատը հոլշտին ցեղատեսակի կովեր են, որոնց համար գյուղնախը վճարել է 240 մլն 748 հազար դրամ: Եւս 64 հատ էլ սիմենթալ ցեղատեսակի կովեր են գնել՝ 77 մլն 817 հազար դրամ արժեքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս