ՄԻՊ-ը պատրաստակամությունն է հայտնել մասնակցել քրեակատարողական համակարգի օրենսդրական կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն ու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին է ուղարկել քրեակատարողական համակարգի մանրամասն ուսումնասիրությունը: Մարդու իրավունքների պաշտպանի սոցցանցի էջում այս մասին գրառում է արվել.

«Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ կատարած այցի և հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ քննարկման արդյունքում ոլորտի համակարգային խնդիրները եւս մեկ անգամ անգամ ամփոփելուց հետո այսօր Օմբուդսմենը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն ու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին է ուղարկել ոլորտի մանրամասն ուսումնասիրությունը, օրենսդրական և համակարգային խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիներն ու հստակ մեխանիզմները, ոլորտի կարգավորման միջազգային փորձը: Նկատի ունենալով, որ հարգարժան պատգամավորն երը հաճախ են խոսում վաղաժամկետ ազատման խնդիրների կարգավորման հրատապության մասին՝ ակնկալում ենք, որ ի վերջո գործուն քայլեր կարվեն, որպեսզի խնդիրները ստանան իրական լուծում: Օմբուդսմենը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում ամեն կերպ աջակցել շահագրգիռ խմբակցություններին, պատգամավորներին և մշտական հանձնաժողովներին օրենսդրական փոփոխության համապատասխան փաթեթի մշակման գործում»:




Լրահոս