Հայտնի է դարձել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպչի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RTL ֆրանսիական ռադիոն հայտնել է, որ Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչը 27-ամյա սիրիացի ծայրահեղական Աբդելհամիդ Աբաուդն է:

Հետաքննության տվյալների համաձայն՝ Աբաուդը հովանավորել և կազմակերպել է Փարիզի պայթյուններն ու հարձակումները: Նրան Սիրիայում «Իսլամական պետության» «ամենաակտիվ զինյալն» են համարում:

Աբաուդի անունը հիշատակվում է նաև Բելգիայում ահաբեկչությունների նախապատրաստման մասին հետաքննության շրջանակներում: Բացի այդ` նա նաև եղել է ահաբեկիչների թվում, որոնք տարեսկզբից հետապնդվում էին Հունաստանում:

Նշվում է, որ հենց Հունաստան է մեկնել ենթադրյալ մահապարտ ահաբեկիչը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում միանգամից 6 կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս