Եգիպտոսում կործանված ռուսական A321-ի վթարի հետաքննությունն ավարտին է մոտենում: Այս մասին Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. փոխանցում է ТАСС-ը:
Քաղաքական գործիչների զրույցը տեղի է ունեցել Անթալիայում տեղի ունեցող G20 գագաթաժողովի շրջանակներում:
Ռենցին ցավակցություն է հայտնել Իտալիայի ժողովրդի և իր անունից: Նա ընդգծել է, որ երկու երկրները պետք է միասնական լինեն:
«Առաջին հերթին` այդ միությունը պետք է ուղղված լինի ահաբեկչության դեմ պայքարին»,-հայտարարել է Իտալիայի վարչապետը:
ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ չնայած դժվարություններին, որոնց հետ բախվում են քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում, Մոսկվայի և Հռոմի միջև հարաբերությունները բավականին հաջող են զարգանում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան