Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ է տվել Բաղրամյանում հավաքվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը՝ դիմելով Երեւանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանական պատնեշի մոտ հավաքված ցուցարարներին:
“Ոստիկանությունը առանց հապաղման կիրառելու է օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքները: Խնդրում եմ հետեւություն արեք ասվածից”,-հայտարարել է նա ու հավելել, որ տալիս են 15 րոպե ժամանակ բաղրամյան պողոտայից հեռանալու համար, որից հետո ոստիկանությունը կանցնի իր գործողությունների ի կատար ածմանը:
Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի մի խումբ մասնակիցների հետ Սարյան փողոցով շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդ: Երթի մասնակիցներին ուղեկցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: 




Լրահոս