Վոլգոգրադից թռչող ինքնաթիռը՝ անսարքության տագնապի ազդանշանով, անվտանգ վայրէջք է կատարել Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Superjet 100 ինքնաթիռը, որում անսարքություն էր հայտնաբերվել Վոլգոգրադից բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Ինչպես արդեն հաղորդվել էր, «Ռոսիա» ավիաընկերության Վոլգոգրադ-Մոսկվա չվերթի Superjet 100 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել այն բանից հետո , երբ գործարկման ժամանակ միացել էր օդորակման համակարգի անսարքության ցուցիչը:




Լրահոս