
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, մի մեծ հողատարածք է ձեռք բերել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում: Իհարկե, չի բացառվում, որ այդ հողակտորը մարզային իշխանությունները պարզապես նվիրել են Ա. Հովսեփյանին որդու անունով: Թե ինչ են պատրաստվում անել Հովսեփյանները Բյուրականի տարածքում, առայժմ չհաջողվեց պարզել: Միայն կարողացանք զրուցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, որը, սովորության համաձայն, հերքեց, որ գլխավոր դատախազը հողատարածք է ձեռք բերել: «Նման բան չկա, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Սուտ ինֆորմացիա է, որը, չեմ հասկանում, ով է տարածում»,-շտապեց արտաբերել Սարգիս Սահակյանը: