Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը դեպի դրականն է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանն արդեն 6 օր է գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Չնայած դրան՝ նրա առողջական վիճակը կայուն է և դեպի դրականն է գնում: Այդ մասին “Pastinfo .am”-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց “Արմենիա” ԲԿ-ի բուժական գծով տնօրեն Սերգեյ Պողոսյանը:
Այս օրերին Զոհրաբյանը վիրահատության չի ենթարկվել և ամենայն հավանականության դրա կարիքը չի էլ լինի: “Իսկ թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից դեռ պարզ չի”,- ասաց Սերգեյ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում Զոհրաբ Զոհրաբյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։




Լրահոս