Արա Ավետիսյանին հատուկ զգուշացրել էին «կողքերը չնայել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ 2014 թվականի մարտի 17-ին Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը պաշտոնանկ արվեց, մամուլում հրապարակումներ եղան, որ նա ազատվել է, մեղմ ասած, «չափերն» անցնելու պատճառով:

Պաշտոնանկությունից հետո Արա Ավետիսյանին նոր աշխատանք տվեցին՝ գիտությունների ազգային ակադեմիայում ասպիրանտուրայի բաժնի վարիչ: Ըստ լուրերի՝ նրան այս աշխատանքին նշանակելիս հատուկ զգուշացրել են՝ «կողքերը չնայել», այլ կերպ ասած` չփորձել կոռուպցիոն սխեմաներ կիրառել:

Բնականաբար կրթության և գիտության նախկին փոխնախարարին և  պոլիտեխնիկի նախկին ռեկտորին ազնիվ պաշտոնավարման համար չէ, որ նման զգուշացում են արել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ավետիսյանը, անդրադառնալով «կողքերը չնայելու» մասին իրեն արված նախազգուշացմանը, ասաց, թե դա «կանացի բամբասանք է: Նման բան չկա»:




Լրահոս