ՀՊՃՀ-ն պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանն այսօր՝ մարտի 17-ին, գիտական խորհրդի նիստում հայտարարել է, որ հրաժարվում է պաշտոնից: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի` կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը:

Վերջինս հայտնեց, որ Արա Ավետիսյանը գիտական խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է իր որոշման մասին՝ ասելով, որ ամիսներ առաջ ԲՈւՀ-ում  դասախոսների՝ աշխատանքից ազատման և աշխատավարձերի կրճատման հետ կապված միջադեպից հետո չէր կարող աշխատել ՀՊՃՀ-ում:

«Այլևս չի կարող աշխատել նման լարված իրավիճակում, ինչն էլ նման որոշման պատճառ է դարձել»,- ռեկտորի հրաժարականի պատճառն այսպես պարզաբանեց Վերոնիկա Խորասանյանը:

Այն հարցին, թե արդյոք Արա Ավետիսյանն ուրբաթ օրն է հրաժարականի դիմում ներկայացրել Կրթության և գիտության նախարարություն, մեր զրուցակիցը խուսափեց պատասխանել:

Իսկ ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Armlur.am-ին հայտնեց, որ Արա Ավետիսյանի կողմից ներկայացրած համապատասխան դիմումն արդեն նախապատրաստման փուլում է:

Հիշեցնենք, որ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը վերջերս սկանդալային պատմության մեջ էր ընկել. ՀՊՃՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը պահանջել էր Ավետիսյանի հրաժարականը` պատճառաբանելով, որ Ավետիսյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն միայն հետընթաց է գրանցել՝ թե՛ աշխատողների թվաքանակի պատճառով, թե՛ աշխատավարձերի նվազման պատճառով, և համոզմունք էին հայտնել, որ նա աշխատավարձը իջեցնելու թաքնված միտում է ունեցել:




Լրահոս