Հայտարարություն՝ ՀՀ քաղաքացիների համապետական ժողով գումարելու անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը եւ իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից:
Իշխանության զավթման արդյունքում ձեւավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով:
Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսեւորում:
Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու եւ մեկուսացնելու վերաբերյալ:
Ուստի ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, որվքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել եւ չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահամանելու եւ ընդունված որոշումներն ի կատար ածելու համար:
Անդրիաս Ղուկասյան
ՀՀ քաղաքացի
Երեւան, 12 ապրիլի, 2013թ.




Լրահոս