
ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց` որտեղի՞ց ,գեղի կլուբիցե կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդու “բերման” ենթարկել: Իրականում, ինչպես թերթի աղբյուրը փոխանցել է, դահլիճը վարձակալելու 5 մլն դրամը կոնգրեսին Գագիկ Ծառուկյանն է հատկացրել, համագումարի մասնակիցներից շատերն էլ, պարզվում է, ԲՀԿ-ական “ակտիվիստներե են եղել, այսինքն, Ծառուկյանի “շաբաշով” դահլիճը լցվել է: Թե չէ կասկածը մեծ էր. որտեղի՞ց “չաշխատող” ՀՀՇ-ականներին 5 մլն դրամ, հետն էլ` այդքան համակիր: