Միացյալ Երիտասարդական Լիգան տեղեկացնում է, որ Հայաստան է ներթափանցել հերթական նոր աղանդը` Վերածնունդ անվանումով, որը Հայաստան է ներխուժել Ուկրաինայից: Այս աղանդի մասին վերջերս ՄԵԼ-ը տեղեկացել է Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցներից, ովքեր տեղեկացրեցին, որ այդ աղանդը սկսել է իր գործունեությունը Երևանում, սակայն վերջինս նույնպես գրանցված չէ Հայաստանում:
ՄԵԼ-ը տեղեկություններ է հավաքել այդ աղանդի մասին և պարզել, որ այդ կազմակերպությունը, ինչպես և մյուսները, զբաղված են կեղծ բուժումներով, որով էլ իրենց շարքերն են ընդգրկում տարբեր մարդկանց:
Միացյալ Երիտասարդական Լիգա