Այսօր՝ ժամը 10:30-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նաիրա Ավետիսյան) կշարունակվի լսվել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խաչիկ Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ վիրավորել էր՝ ասելով. «Գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ… ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես»: Նշենք, որ նախորդ նիստին «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը ներկայացրեց հայցի առարկան՝ պատասխանելով նաեւ պատասխանող կողմի հարցերին: Իսկ այդ հարցերը հիմնականում այնպիսի բնույթ ունեին, որոնք պետք է քննության առարկա դառնային դատաքննության ընթացքում:
ԽԱՉԻԿԻ ԴԱՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ