
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերևույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի և այլ հնարավոր նյութերի կույտեր՝ տեղակայելով դրանք քամու ուղղությամբ և ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, ոպեսզի պաշտպանվող տարածքն ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:
Նշված միջոցառումների պատշաճ ձևով կատարելու դեպքում` հնարավոր է բացառել սպասվելիք բերքի կորուստը: