Քաղաքացին ահազանգել է՝ ՀՀ-ից բացակայող իր եղբոր և նրա կնոջ փոխարեն քվեարկել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10/15 ընտրատեղամասում քվեարկող քաղաքացիներից մեկը նկատել է, որ Հանրապետությունից բացակայող իր եղբոր և նրա կնոջ անունների դիմաց ստորագրված է: Այսինքն՝ նրանք իբրև քվեարկել են:

Այս մասին հայտնում է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Խախտման մասին տեղյակ են պահել հանձնաժողովին, բարձրաձայնել են հարցը, սակայն, նախաձեռնության փոխանցմամբ, քաղաքացու խոսքով, նրա ասածին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել:

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ է արվել նաև Վայոձ ձորի մարզում: Մասնավորպես, Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն, ինչը նկատել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։




Լրահոս