Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանը հայացքով է հասկացրել՝ ումից է դժգոհ. կադրային տեղաշարժեր են սպասվում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է «Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական ու քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորել:

Ըստ ականատեսների, Սարգսյանն ընդգծված սառն է եղել մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»-ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել:

Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, կոնկրետ անձանց անգամ հայացքով է հասկացրել, որ խիստ դժգոհ է նրանցից: Սույն վերաբերմունքը իշխանական շրջանակների ներկայացուցիչներին թույլ է տվել ենթադրել, որ առաջիկայում կադրային որոշ տեղաշարժեր են հնարավոր: Ընդ որում, խոսքն առաջին հերթին մի շարք մարզպետների մասին է:
Իշխանական շրջանակներում կանխատեսում են, որ Երեւանի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ նույնպես կարող են հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս