Ապրիլի 29-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ “Հրազդան” տոնավաճառի մոտ կռիվ է տեղի ունենում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 28-ամյա Եփրեմ Գ.-ն` հայտնելով, որ “Հրազդան” տոնավաճառի մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խմբին Եփրեմ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Աթենքի փողոցում գտնվող “Հրազդան” տոնավաճառի մոտ, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել անծանոթ երիտասարդներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը պարզվել է, որ Եփրեմ Գ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 20-ամյա Ռոլանդ Ի.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոլանդ Ի.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: