Եվրադատարանն անօրինական է ճանաչել Տիմոշենկոյի կալանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կալանքը:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Տիմոշենկոյի կալանքը և նրան կալանքի տակ պահելը անօրինական են և ունեն քաղաքական դրդապատճառներ:
Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն 2011-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: 2013-ի ապրիլին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին խնդրագիր է ներկայացվել Տիմոշենկոյին համաներմամբ ազատ արձակելու վերաբերյալ: Համաներման հարցերով նախագահին կից հանձնաժողովը ապրիլի 27-ին նախագահին խորհուրդ էր տվել չհաստատել Տիմոշենկոյի համաներման խնդրագիրը:




Լրահոս