Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատին վռնդել են Լիբիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայի զինված խմբավորումները վռնդել են ամերիկյան հատուկ նշանակության ջոկատին, ովքեր եկել էին «կապ հաստատելու համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse-ին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ հատուկ ստորաբաժանումները ժամանել էին երկիր տեղի պաշտոնյաների հետ համաձայնության գալու նպատակով: Սակայն տեղի ուժայինները դիմադրություն են ցուցաբերել: Նրանք պահանջել են, որպեսզի ամերիկացիները լքեն երկիրը:

Ինչպես նշում է գործակալությունը՝ Լիբիայում գործում են 2 պատերազմող կողմեր՝ Տրիպոլիի իսլամիստական կառույցներն ու լեգիտիմ կառույցները, Արևմուտքի տեսակետից՝ Թոբրուկի խորհրդարանը:

Նշվում է, որ ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի լուսանկարներն ավելի վաղ հայտնվել էին Լիբիայի ՌՕ ուժերի ֆեյսբուքյան էջում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս