Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 45%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժամը 17-ի դրությամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը կամ 366982 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Ներկայացնենք ակտիվության վերաբերյալ տվյալներն՝ ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ-  53,33 տոկոս (43533 ընտրող)
Ավան-  51,56 տոկոս (19522)
Արաբկիր-  43,93 տոկոս (41154)
Դավթաշեն- 45,54  տոկոս (14193)
Էրեբունի- 42.03 տոկոս (38211)
Կենտրոն- 39,16 տոկոս (36444)
Մալաթիա Սեբաստիա- 35,35 տոկոս (36431)
Նոր Նորք- 46,89 տոկոս (45990)
Նորք Մարաշ- 53,09 տոկոս (5373)
Նուբարաշեն- 51,86 տոկոս (4039)     
Շենգավիթ- 50,66 տոկոս (56851)
Քանաքեռ Զեյթուն- 44.36 տոկոս (25,211)։
Ընտրությունների հետո` ժամը 21։00-ին ԿԸՀ-ն կներկայացնի ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը:
Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում ընթանում են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել են 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է:




Լրահոս