Լաս Վեգասում տեղի ունեցած ավտովթարը որպես ահաբեկչություն է դիտարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լաս Վեգասի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած մահացու ավտովթարը դիտարկում է որպես ահաբեկչական ակտ. փոխանցում է Reuters-ը:

Ավտովթարը տեղի է ունեցել Լաս Վեգասում «Հոլիվուդ մոլորակ» կազինոյի առջև, որտեղ տեղի է ունեցել «Միսս տիեզերք-2015» մրցույթը:

Ավտոմեքենան բախվել է մարդկանց ամբոխին:

Ավտովթարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 37-ը՝ վիրավորվել:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ղեկին կին է եղել: Ենթադրաբար, նա խմած է եղել: Փոխանցվում է նաև, որ ավտոմեքենայում 3-ամյա երեխա է եղել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս