Տաթեվ Աբրահամյանը` բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ դարձավ բրոնզե մեդալակիր:8 միավորով չեմպիոնուհու կոչումը նվաճեց գրոսմայստեր Իրինա Կրաշը:
ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 5, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը` 4, գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը` 3 միավոր:
1-2-րդ տեղերը 6,5-ական միավորով բաժանեցին գրոսմայստերներ Գատա Կամսկին եւ Ալեխանդրո Ռամիրեսը: Չեմպիոնին որոշելու համար նրանց միջեւ կանցկացվեն լրացուցիչ հանդիպումներ, փոխանցում է “Շախմատային Հայաստանը”:




Լրահոս