Լևոն Մնացականյանն ընդունել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանին, ով հերթական անգամ հանդես է եկել ՊԲ զինծառայողներին ուղղված բարեգործական նախաձեռնությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել բարերարին տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար և պարգևատրել շնորհակալագրով ու անվանական դաշույնով:

Այնուհետև հյուրերը բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ այցելել են բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը և ծանոթացել անձնակազմի զորանոցային պայմաններին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս