Սուոնսիին չհաղթելու դեպքում չեմպիոնության մասին կարելի է մոռանալ. Վան Գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կիսվել է Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում «Սուոնսիի» հետ կայանալիք տնային հանդիպման սպասումներով:

«Մենք պարտավոր ենք հաղթել «Սուոնսիին», հակառակ դեպքում առաջատարների համեմատ միավորների տարբերությունը չափազանց մեծ կլինի և չեմպիոնության մասին կարելի կլինի մոռանալ: Պետք է անենք այն ինչ պարտավոր ենք:

Իհարկե, երբ հաղթում ես, քեզ ավելի հանգիստ ես զգում, քան անհաջող արդյունքների ժամանակ:

«Մանչեսթեր Յուանյթեդին» հաղթանակ է պետք, որովհետև առաջնության ավարտին ուզում ենք առաջատարների թվում լինել, այլ ոչ թե մրցաշարային աղյուսակի միջնամասում»,- ասել է հոլանդացի մասնագետը:

Հիշեցնենք, որ ներկայումս «կարմիր սատանաները» զբաղեցնում են 6-րդ տեղը և առաջատար «Արսենալին» զիջում են 9 միավոր:




Լրահոս