Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 2-ին, ժամը 13.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 15 LS 350 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 25 TT 055 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):

***

Հունվարի 2-ին, ժամը 11.59-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում ավտոմեքենան առատ ձյան պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն, ինչի հետևանքով կիսով չափ ծածկվել է ջրով, իսկ վարորդն արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 32 LL 572 պետհամարանիշով ավտոմեքենան և վարորդ Դ. Ղ.-ին դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 2-ին, ժամը 11.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում սառցաջրերի մեջ ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2108» մակնիշի 08 ՕՕ 619 և «ՎԱԶ-2121» մակնիշի 68 OO 614 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

***

Հունվարի 2-ին, ժամը 10.31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի հատվածում՝ Արտաշատի կամրջի աջակողմյան մասում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու և քարշակող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 34 TV 990 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 10.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով արգելափակվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ձնաբքի հետևանքով արգելափակվել են «Մերսեդես» մակնիշի 35 RS 236 պետհամարանիշով և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 2-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 34 SD 105 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս