«Ես միգուցե կտրված եմ եղել, չեմ կարողացել: Ես որ չգիտեմ՝ ինչ է եղել: Եթե (ԲՀԿ-ի կողմից կաշառատվություն) եղել է, դա հավասարապես դատապարտելի է»:
Ինչպե՞ս է հնարավոր, որ մարդը գլխավորի կուսակցության ցուցակը, լինի քաղաքապետի թեկնածու եւ չիմանա, թե ինչ են արել իր կուսակիցներն ընտրությունների եւ նախորդող օրերին: Փող բաժանելը ԲՀԿ-ից հեռու լինել չի կարող, քանի որ ԲՀԿ-ում կան օլիգարխներ, ԲՀԿ-ն նախկինում իշխանական կոալիցիայի անդամ է եղել, եւ նախկինում էլ նման խոսակցություններ շրջանառվել են: ԲՀԿ-ի օլիգարխիկ հատվածը, ամեն դեպքում, ունի իշխանականի հոգեբանություն: Փաստորեն, հիմա Օսկանյանը դատապարտում է իր կուսակցության այդ հատվածին՝ միեւնույն ժամանակ իրեն տարանջատելով ու ամեն ինչից անտեղյակ ներկայացնելով: