Դժբախտ դեպք Խարբերդում. հրդեհված տանը դիակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.06-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ներսում, իսկ ներսում դիակ կա: ՏԿԱԻ նախարարության կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս