Մեքսիկայում ֆուտբոլիստների թիմի և նրանց երկրպագուներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. 20 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 20 մարդ է զոհվել, 25 մարդ վնասվածքներ է ստացել մեքսիկական Վերակրուս նահանգում կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով, փոխանցում է Interfax-ը:

Վթարի պահին ավտոբուսում 45 մարդ է գտնվել: Ավտոբուսը տեղափոխում էր ֆուտբոլիստների թիմի և նրանց երկրպագուներին:

18 մարդ տեղում մահացել է, ևս 2-ը մահացել են հիվանդանոցում:

Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառ է եղել ավտոբուսի արգելակային համակարգի անսարքությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս