ԱԶԱՏ ԿԱՐԾԻ՞Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, Խ. Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նա կիսում է Սուքիասյանի կարծիքը: «Կարծիքի ազատություն կա, մարդն իր կարծիքն արտահայտել է»,-ասաց նա: Երբ փորձեցինք կոնկրետացնել հարցը՝ «Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը», Ջհանգիրյանն անջատեց հեռախոսը:




Լրահոս