Ինչ կենսագրություն ունի ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ,  Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1971 թվականի հունվարի 26-ին, Երևանում: 2000-2001 թվականներին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր ինստիտուտի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

1992-1993 թվականներին միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում։ 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում:

1994-1996 թթ. – ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան. «Շելթր» Ծրագրի համակարգող։

1996-1998 թթ. – ՄԱԿ Հատուկ առաքելություն, Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում` Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա, Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով։ 1998-2000 թթ. – Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ -ի Քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի Հանրապետություններ։

2001-2003 թթ. – Խմբի Ղեկավար, Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. UNSCO – Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ Հատուկ համակարգողի գրասենյակ Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան։

2002-2003 թթ. – Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ քարտուղարության համակարգող, Արևմտյան Ափ և Գազայի հատված։

2004թ. – Գլխավոր խորհրդական, UNAMI-Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն,Հորդանան-Կատար 2005-2008թթ. – դասավանդել է ԵՊՀ Արաբագիրության ամբիոնում (Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր) 2006թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին եղել է Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ առաքելության Սայդայի տարածաշրջանի համակարգող, ։ 2006-2009 թթ. – «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն։

2009-2013 թվականերին եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ 2013թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2014թ. մայիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2014թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2014թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2014թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Ամուսնացած է, ունի 2 դուստր։




Լրահոս