Մայիսի 14-ին Աբովյան քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությունն անցավ մի շարք զավեշտալի միջադեպերով: Մարդիկ այնպիսի արագությամբ «հարձակվեցին» Ծառուկյանի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանների վրա, որ արդեն երկու օր է՝ ողջ երկիրն այդ մասին է խոսում:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ քաղաքացիների պահվածքը. դա չտեսությո՞ւն էր, թե՞ իրոք ժողովուրդը սոված է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարդիկ տասը հազար դրամով քվե են վաճառում իրենց հարստահարած օլիգարխներին՝ չեն ամաչում դրա համար, իսկ սեղանից օգտվելն ի՞նչ ամաչելու բան է սովածների, թերսնվողների համար: Մի երկրում, որտեղ գործազուրկ է ազգաբնակչության համարյա կեսը, որտեղ չնչին թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվում, իսկ սննդամթերքի գինն օր օրի աճում է, մարդիկ կորցնում են մարդկային կերպարը՝ նմանվելով սոված գայլուկների: Սա արդեն վերջն է, այս քսանամյա տրագիկոմեդիայի վերջը:
ՀՀ քաղաքագետների միության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դոդիզմը կերավ, խժռեց մարդուն:
իրավապաշտպան
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ սոված են եղել: Ինչո՞ւ պետք է կուշտ մարդիկ հարձակվեին: Չէ՞ որ կուշտ մարդիկ միայն սիրում են իրար:
երգիչ-երգահան
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ եկեղեցու բացումը շատ ողջունելի նախաձեռնություն է, եւ Աբովյանի պես քաղաքում այսպիսի եկեղեցիների կառուցումը կարող է մեծ ազդեցություն ունենալ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման վրա, եւ այստեղ եւս որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Նույնիսկ պետք է խրախուսելի համարել: Ինքս, ցավոք, չեմ կարողացել մասնակցել, քանի որ ԱԺ հանձնաժողովի նիստի էի: Տեղյակ չեմ, թե իրականում ինչ է կատարվել եկեղեցու հյուրասիրության ժամանակ, եւ եթե նման բաներ են ասում, ապա ամեն կերպ փորձում են սեւացնել, եւ չեմ հավատում այն ամենին, ինչ ասում են: Օրինակ՝ ես Գյումրիում եմ եղել այդպիսի միջոցառման. մարդիկ նորմալ մոտեցել են եւ օգտվել:
ՀՀԿ-ական պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ