Երեկ դերասան, հաղորդավար Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն էր: Սիրված հումորիստը ծնվել է 1949թ. մայիսի 15-ին Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց` շնորհավորելու պարոն Ղազարյանին: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է դերասանը պատրաստվում նշել իր տարեդարձը: «Ես առհասարակ չեմ սիրում նշել իմ ծնունդը, նշում եմ միայն կլոր տարեթվերը: Ա՛յ մյուս տարի անպայման կնշեմ: Իսկ այսօր ընտանիքիս հետ մի տեղ կգնանք»,-ասաց նա: Հարցին, թե ինչ նվերներ է ստացել, պարոն Ղազարյանը չմանրամասնեց, միայն հավելեց. «Նվերներ ստացել եմ, բայց ինձ համար ամենակարեւոր ու թանկ նվերը իմ հարազատների առողջությունն է»:
ՇՆՈՐՀԱՎՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ