Հրապարակ.Նաիրիտի աշխատողները նոր գործադուլի են պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նաիրիտ” գործարանում կրկին դեպրեսիոն տրամադրություն է: Անցյալ անգամ, երբ աշխատողները գործադուլ էին հայտարարել և իրենց աշխատավարձը պահանջելով գնացել էին կառավարություն, նրանց արագ վճարեցին 2012-ի մայիսի փողը, իսկ հունիսինը խոստացան տալ մայիսի 20-ին: Մայիսի 20-ն անցել է, բայց “Նաիրիտ” ՓԲԸ-ում կրկին փող չկա: Գործարանի ղեկավարությունը նոր խոստում է տվել` մինչև ամսվա վերջ, բայց աշխատողներն արդեն չեն հավատում և կրկին գործադուլի են պատրաստվում, որը, փաստորեն, գործարանի ղեկավարությունից գումար պոկելու միակ տարբերակն է դարձել:




Լրահոս